Պուտինը հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ զորախմբի մասին համաձայնագրին

10:48, 14 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն Է ստորագրել, որով հավանություն Է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին, համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 14-ին հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսատանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված Է փաստաթղթում:

Կարգադրության տեքստի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարված Է ՌԴ ԱԳ նախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկակակն կողմի հետ եւ համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը:


© 2009 ARMENPRESS.am