ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի քաղաքականության վրա. Ռոուհանի

17:19, 9 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը Իրանին չի խանգարի կառուցողական կապեր եւ տնտեսական հարաբերություններ իրականացնել այլ երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի քաղաքականության վրա,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը:-Աշխարհի հետ կառուցողական կապեր հաստատելու Իրանի քաղաքականությունը, ինչպես նաեւ երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ պատժամիջոցների վերացումը եւ մյուս երկրների հետ տնտեսական հարաբերությունները նպատակամղված կլինեն հետագա աճին եւ անշրջելի են», mհաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am