Մամեդյարովն ակնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպելու ցանկության մասին

21:52, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ակնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Համբուրգում հանդիպելու ցանկության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մամեդյարովն այդ մասին նշել է Իտալիայի իր գործընկերոջ` Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել էր, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի սկզբին` Համբուրգում:


© 2009 ARMENPRESS.am