Թրամփին չհամակրող աստղերը ծաղրանքի զոհ են դարձել

14:35, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փողոցային նկարիչ Սաբոն որոշել Է կատակով ծաղրել այն հռչակավոր անձանց, ովքեր խոստացել են հեռանալ ԱՄՆ-ից նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում: Կատակասերը Լոս Անջելեսի հեղինակավոր շրջաններում փակցրել Է կեղծ հայտարարություններ նրանց տները վաճառելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Hollywood Reporter-ը:    

Նախագահական ընտրություններից մեկ օր առաջ քաղաքում հայտարարություններ են հայտնվել Sotheby's-ի աճուրդով շոու-բիզնեսի այնպիսի աստղերի առանձնատների վաճառքի մասին, ինչպիսիք են Շերը, Բարբրա Սթրեյզանդը, Լենա Դանեմը, Էմի Շումերը, Մայլի Սայրուսը: Որպես պատճառ Է նշվում  սեփականատերերի տեղափոխվելը Կանադա:  

Կատակի հեղինակը հայտարարության տակ նշել Է GTFOOH.today կայքը՝ մամուլին պարզաբանելով, որ անվանումը վերծանվում Է որպես Get The Fuck Out Of Here Today («Այստեղից գրողի ծոցը չքվիր այսօր»): Բացի դրանից, կապի մեջ մտնելու  համար նա թողել Է հեռախոսահամար, որն, ինչպես պարզվել Է, պատկանում Է Բեւեռլի Հիլզի շրջանում չաշխատող արտ-պատկերասրահի:


© 2009 ARMENPRESS.am