Մոսկվայի Կարմիր հրապարակում հանդիսավոր երթ է անցկացվել 1941 թվականի զորահանդեսի պատվին

12:27, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Կարմիր հրապարակում «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո հանդիսավոր երթ Է անցկացվել՝ նվիրված 1941 թվականի լեգենդար զորահանդեսին: Ռուսաստանի գլխավոր հրապարակով անցել Է ավելի քան 5 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Հանդիսականներին ներկայացվել են ռազմաճակատային դրվագներ եւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակների մարտական տեխնիկան:

Զինծառայողները տարել են 75 տարի առաջ Մոսկվան պաշտպանած ստորաբաժանումների դրոշները: Այնուհետեւ անցել են զորամասերը՝ այն տարիների համազգեստով, «աշխարհազորայինների» շարասյունը, հեծելազորը՝ պատմական հանդերձներով: Ապա հրապարակ Է մտել տեխնիկան:

Տրիբունալներում պատվավոր տեղերն զբաղեցրել են վետերանները, այդ թվում՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ի զորահանդեսի այն մասնակիցները, որոնք ներկայում ապրում են Մոսկվայում: 1941 թվականի նոյեմբերի 7-ի զորահանդեսի տարեդարձին նվիրված հանիսավոր երթը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվում Է արդեն 14-րդ անգամ:


© 2009 ARMENPRESS.am