Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում

10:35, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկարագուայի գործող նախագահ Դանիել Օրտեգան հաղթում Է պետության ղեկավարի՝ նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում: 21,3 տոկոս ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ նրա գլխավորած «Ազգային ազատագրման սանդինյան ճակատ» կուսակցությունն ապահովել Է քվեարկությանը մասնակցած ընտրողների 71,3 տոկոսի աջակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի Բարձրագույն ընտրական խորհուրդը: 16,4 տոկոս արդյունքով երկրորդ տեղում Ազատական սահմանադրական կուսակցությունն Է եւ նրա թեկնածուն՝ Մաքսիմինո Ռոդրիգեսը:

Քվեարկությանը մասնակցելու Էր հրավիրված ավելի քան 3,6 մլն մարդ, ընտրողների մասնակցությունը կազմել Է ավելի քան 65 տոկոս:   

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, որեւիցե լուրջ միջադեպ չի նկատվել: Օրտեգան համարվում Էր նախընտրական մրցարշավի բացահայտ ֆավորիտը: Հասարակական կարծիքի հարցման համաձայն, որն անցկացվել Է M&R Consultants ընկերության կողմից, քվեարկությունից մի քանի օր առաջ նա իր մերձավոր հետապնդողին՝ Ռոդրիգեսին, գերազանցում Էր ավելի քան 61 տոկոսային կետով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am