Դիարբեքիրի պայթյունի զոհերի թիվը հասել է 11-ի

17:13, 5 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Վիրավորվածներից մեկը հիվանդանոցում մահացել է և այդպիսով զոհերի թիվը հասել է 11-ի: Վիրավորվել է շուրջ 100 մարդ, իսկ ընդհանուր առմամբ պայթյունից տուժել են 12 հազարը:

Թուրքական իշխանությունները հայտնում են, որ պայթյունի համար օգտագործվել է 2 տոննա պայթուցիկ: Պաշտոնական Անկարան կատարվածի պատասխանատու էր հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), սակայն նոյեմբերի 5-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ պայթյունն իրենք են իրականացրել: 


© 2009 ARMENPRESS.am