ՀՀ վարչապետի հայտարարություններից հետո շատ սփյուռքահայեր Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեն

17:53, 4 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության փոփոխությունից հետո շատ սփյուռքահայերի մոտ ոգևորություն և վստահության աճ է նկատվում. նրանք Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Շատերի մոտ կա ոգևորություն, կա վստահության աճ, շատերը մտածում են գալ Հայաստան և ներդրումներ կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ սփյուռքահայերի մոտ այդ ոգևորությունն ու վստահության աճը եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  հայտարարություններից, պահանջներից, կոնկրետությունից և հստակ հարցադրումներից հետո: 

Հարցին, այդ դեպքում նախկինում ինչո՞ւ չէին գալիս և Հայաստանում ներդրումներ անում, Հակոբյանը պատասխանեց, որ նրանք տեսնում են իրենց համար սրտամոտ հարցադրումներ, տեսնում են օրենքների, կարգերի, մոտեցումների փոփոխություն և դա նրանց ոգևորում է:

 


© 2009 ARMENPRESS.am