ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում ՌԴ-ի կողմից. Ստոլտենբերգ

13:51, 4 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն այն կարծիքին չԷ, որ Ռուսաստանը ներկայում անմիջական սպառնալիք Է ներկայացնում դաշինքի պետություններից որեւԷ մեկի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Deutsche Welle  գերմանական կորպորացիային տված հարցազրույցում, որը հաղորդվել Է նոյեմբերի 4-ին:

«Մենք անխուսափելի սպառնալիք չենք տեսնում ՆԱՏՕ-ի որեւԷ պետության նկատմամբ»,- ասել Է նա: «Սակայն մեն տեսնում ենք ռուսական զինվորական անձնակազմի աճը, տեսնում ենք Ռուսաստան, որը ցանկացավ ռազմական ուժ կիրառել իր հարեւանների՝ Վրաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ»,- հավելել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


© 2009 ARMENPRESS.am