Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կդադարի ռեժիմներ տապալել արտերկրում

10:32, 4 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել Է, որ իր  ընտրվելու դեպքում Միացյալ Նանհանգները կդադարի միջամտել մյուս երկրների գործերին եւ ռեժիմներ տապալել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ռազմական ուժ կկիրառենք միայն դեպքում, երբ դա կենսականորեն անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Մենք կդադարեցնենք ԱՄՆ-ի սահմաններից դուրս ժողովրդավարության կառուցմամբ զբաղվելու փորձերը ու ռեժիմների տապալումը, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակներում ներքաշվելը, որոնց միջամտելու ոչ մի իրավունք մենք չունեք»,- ասել Է նա Սելմում (Հյուսիսային Կարոլինա) ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


© 2009 ARMENPRESS.am