«Ֆեներբախչե»-ի երկրպագուները թիմի ֆուտբոլիստներին ոգևորելու են գնում «Զարթնիր լաո»- ն կատարելով

20:19, 3 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ֆեներբախչե»-ի երկրպագուները Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետխաղից առաջ մարզադաշտ են ուղևորվել՝ թուրքերեն կատարելով հայկական «Զարթնիր լաո» հայտնի երգը:

«Արմենպրես»-ի փոխացնմամբ` հանդիպմանը մանչեսթերյան ակումբի կազմում հնարավոր է խաղադաշտ դուրս գա նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Երկարատև դադարից հետո Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ընդգրկել է թիմի հայտացուցակում:

«Ֆենեբախչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 22:00-ին:


© 2009 ARMENPRESS.am