Պակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար գնացքների բախման հետեւանքով

10:39, 3 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, եւս ավելի քան 40 մարդ տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության ներկայացուցիչներին:

Վթարը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ի առավոտյան երկրի հարավի Կարաչի քաղաքի մերձակա երկաթուղային կայարանի շրջանում: Բախման հետեւանքով ռելսերից դուրս Է ընկել առնվազն երկու վագոն:

Նշվում Է, որ բազմաթիվ ուղեւորներ գտնվում են փլվածքների տակ: Փրկարարները նրանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացնում: Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am