Amnesty International-ի մոսկովյան գրասենյակը փակվել է

21:23, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Մոսկվայի գրասենյակը փակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Մոսկվայի քաղաքապետարանը, որից AI-ն վարձում էր գրասենյակը, հիմնավորել է գրասենյակի փակումը նրանով, որ կազմակերպությունը չի վճարել նախատեսված վարձը:

Կազմակերպության աշխատակիցներն այսօր առավոտյան հայտնաբերել են, որ գրասենյակի դուռը փակված և դրոշմակնքված է:

Reuters-ը տեղեկացնում է նաև, որ Մոսկվայի քաղաքապետարանը կազմակերպությանը դրոշմակնքման մասին գրավոր որոշումն ուղարկել է կազմակերպությանը:


© 2009 ARMENPRESS.am