Վանի պեղումների 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի

13:35, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 3-4-ը համատեղ կանցկացնեն «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ`միջազգային գիտաժողովը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Իսկ նոյեմբերի 4-ին այն կշարունակվի և կեզրափակվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։

Միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները նվիրված են Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1916 թ․, Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ Վանում իրականացված պեղումների 100-ամյակին։

Վանի պեղումների 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան հայ և օտարազգի գիտնականներ։


© 2009 ARMENPRESS.am