Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքները կտեսնենք առաջիկա ընտրություններից հետո. Քրիստին Դըֆրեյն

14:33, 1 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան մեծ ուշադրությամբ հետևել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնը: «Դրա արդյունքները մենք կտեսնենք Հայաստանում 2017 թ. խորհրդարանական ընտրությունների հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դըֆրեյնը:

Նա հավելեց, որ խորհրդարանականները մեծ դերակատարում ունեն դիվանագիտության մեջ: Դըֆրեյնի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է հանգեցնել բոլոր դերակատարների համերաշխությանը: «Մեր երկրներում ապրում են բարի մարդիկ, որոնք միասնական ջանքեր կգործադրեն լավ ապագա կառուցելու համար»,- եզրափակեց Բելգիայի Սենատի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:


© 2009 ARMENPRESS.am