ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 17 մլրդ դոլար ռազմական հետախուզության գործունեության վրա

13:24, 29 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հրապարակել է ռազմական հետախուզության համար տրամադրվող 2016 թվականի բյուջեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

«Ընդհանուր ծախսերը` ներառյալ եւ բազային բյուջեն, եւ արտաքին ծախսերը, կազմել են 17.7 մլրդ դոլար»- ասված է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում:

Ինչպես նշված է կայքում, Պենտագոնը չի կարծում, որ թվերի հանրայնացումը սպառնալիք է ներկայացնում գաղտնի ռազմական հետախուզության գործունեությանը, այնուամենայնիվ այլ տվյալներ չեն հրապարակվելու: 


© 2009 ARMENPRESS.am