Ոստիկանները բերման են ենթարկել Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող «օրենքով գողի»

19:11, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող՝ 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ Կալաշովը «2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:

Մ.Կալաշովի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ»:


© 2009 ARMENPRESS.am