Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերից իր բացակայության մասին

19:00, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերից իր բացակայության մասին:
«Ես անում եմ ամեն ինչ, որ պատրաստ լինեմ խաղերին: Այնպես չպիտի լինի, որ մասնակցեմ ամեն խաղի, բայց անում եմ ամեն բան, որ թիմին օգնեմ: Կան մարտավարական հարցեր, մրցակցի գործոնը ևս կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել սեպտեմբերի 10-ից սկսած: Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ մրցելով «Բերնլի» հետ: 


© 2009 ARMENPRESS.am