Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. Ժոզե Մոուրինյո

18:14, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:

«Մխիթարյանը մարզվում է 100 տոկոսով և վնասվածք չունի: Որոշ ֆուտբոլիստների հեշտ չեն հարմարվել նոր խաղային տեմպին: Մխիթարյանին ժամանակ է պետք՝ դառնալու համար այն ֆուտբոլիստը, որին մենք գիտենք: Վաղ թե ուշ նա խաղալու է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում մենք հավատում ենք: Նա իմ ծրագրերի մեջ մտնում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել սեպտեմբերի 10-ից: Հաջորդ հանդիպումը «Մանչեստեր Յունայթեդ»-ը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ մրցելով «Բերնլի» հետ: 


© 2009 ARMENPRESS.am