Ջոնի Դեփի դուստրը նկարահանվել է Chanel-ի գովազդում

17:43, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Փարադիի դուստրը՝ Լիլի Ռոուզը, մասնակցել Է Chanel նորաձեւության տան գովազդային արշավին: Ընկերության պաշտոնական կայքում հրապարակվել Է նրա մասնակցությամբ տեսահոլովակը: Սկսնակ դերասանուհին ներկայացրել Է Chanel N՛5 L'eau օծանելիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղջիկն առաջին անգամը չԷ, որ համագործակցում Է ֆրանսիական նորաձեւության տան հետ. նա արդեն գովազդել Է ֆիրմային արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Լիլի Ռոուզն առաջին անգամ պաշտոնապես հանրությանը ներկայացել Է 2015 թվականի ապրիլին. նա իր մոր հետ ներկա Է եղել Chanel-ի ցուցադրությանը: Նույն ամսին աղջիկը դեբյուտել Է Oyster փայլերես հանդեսի համար արված ֆոտոշարքում:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:


© 2009 ARMENPRESS.am