Գրեթե 4 հազար միգրանտ է զոհվել ծովով ԵՄ հասնելու փորձ անելիս

17:29, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին գրեթե 4 հազար միգրանտներ ու փախստականներ են զոհվել ծովով Եվրոպայի ափեր հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել ավելի քան 332 հազար միգրանտներ ու փախստականներ: Միեւնույն ժամանակ 3930 մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հատել Միջերկրական ծովը:

Անցած շաբաթ կազմակերպությունում նշել են, որ 2016 թվականին կարող Է գերազանցվել Միջերկրական ծովում զոհված միգրանտների եւ փախստականների թվով անցած տարվա վշտալի ռեկորդը. 2015 թվականին ծովում զոհվել Է 3771 մարդ:

Լուսանկարը` REUTERS


© 2009 ARMENPRESS.am