Մոսկվայից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

13:34, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի ուղեկցությամբ,  մոսկովյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am