ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը նողկալի է համարում Սիրիայում դպրոցների վրա հարձակումները

11:19, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում դպրոցների վրա բազմակի գրոհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

«Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք:

Այսօր հյուսիսային Հալեպում Դումայի (Douma) դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը:

Հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի են ենթարկվել հինգ դպրոց:
Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է:

Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»,- ասվում է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am