Հարավային Կորեայի նախագահի վարկանիշն ընկել Է մինչեւ ռեկորդային 17 տոկոս

10:55, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի վարկանիշն ընկել Է մինչեւ ռեկորդային 17 տոկոսի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով Գելապի ինտստուտի հարավկորեական բաժանմունքին:

Նախագահ Պակ Կըն Հեի աջակցության մակարդակն անցած շաբաթվանից իջել Է 8 տոկոսով եւ կազմել 17 տոկոս, ինչը ամենացածր մակարդակն Է այդ պաշտոնում նրա ընտրվելու ժամանակներից: Մինչդեռ նրանց թիվը, ովքեր չեն վստահում նախագահին, ավելացել Է 10 տոկոսով, նրանք կազմում են հարցվածների 74 տոկոսը:

Պակ Կըն Հեի ժողովրդականության կտրուկ անկման պատճառներից մեկը դարձել Է նրա ընկերուհու եւ նախկին օգնականուհու հետ կապված սկանդալը, որին նախագահը վստահում Էր իր ելույթների խմբագրումը:

Նախագահի քննադատները նշում են, որ պետական կարեւորություն ունեցող փաստաթղթերի հանձնումը կողմնակի անձանց, որոնք տվյալ պահին պետական ծառայության մեջ չեն, անթույլատրելի Է եւ կարող Էր հանգեցենլ պետական գաղտնիքի հրապարակման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am