Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը նվաճեցին «Corsican Circuit 2016» մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր

10:40, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց «Corsican Circuit 2016» մրցաշարի առաջին փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հիմնական մրցաշարից «նոկաուտ» համակարգով անցկացվող երկրորդ փուլի ուղեգրեր նվաճեցին 12 շախմատիստ:  Ուղեգրեր նվաճած շախմատիստների ցանկում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը: Այստեղ նրանց միացան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: Համաձայն վիճակահանության՝ 1/8 եզրափակիչում Զավեն Անդրիասյանի մրցակիցն է լինելու Վլադիմիր Օնիշչուկը, իսկ Տիգրան Ղարամյանն ուժերը կչափի Դանիելե Վոկատուրոյի հետ:


© 2009 ARMENPRESS.am