Թուրքիան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում

10:33, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նոր գործողություններ են իրականացրել Հյուսիսային Իրաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական օդուժը հարվածներն է հասցրել Իրաքի Զափ շրջանում: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն` ոչնչացվել է 5 թիրախ:


© 2009 ARMENPRESS.am