Ճարտարապետության և շինանրարության ազգային համալսարանը տոնեց իր 95-ամյակը

20:26, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինանրարության ազգային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ անցկացվեց: «Բուհն ապրում է կրթական և գիտական զարգացման ակտիվ կյանքով և մրցունակ է երկրի սահմաններից դուրս: Վերջին տարիներին կրթական բարոփոխումներ են իրականացվել, բարեկարգվել են շենքային պայմանները, այլ երկրիների բուհերի հետ համագործակցության շնորհիվ վերազինվել է նաև տեխնիկապես»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով`նախկին, ներկա և ապագա շինարարները հասարակության հատված են, որը հստակ կատարում է իր պարտականությունները և այդ գործում մեծ ավանդ ունի ՃՇԱՀ-ը:

Միջոցառմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ:

Ռուսաստանի շինարարների միության առաջին փոխնախագահ Գրիգորի Վերետեննիկովը,  ՃՇԱՀ-ի զարգացման գործում Գագիկ Գալաստյանի ներդրման համար նրան շքանշանով պարգևատրեց:

Միջոցառմանը տեսաֆիլմի տեսքով ներկայացվեց ՃՇԱՀ-ի ստեղծման և զարգացման պատմությունը, հնչեցին տարբեր երաժշտական կատարումներ:


© 2009 ARMENPRESS.am