Լարսի անցակետը փակ է

21:20, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Զանգեր-Անգեղակոթ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում թույլ մառախուղ է, Վայք-Սիսիան ավտոճանապարհին («Զանգեր» կոչվող հատված) ձյան տեսքով տեղումներ են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: 


© 2009 ARMENPRESS.am