Վնուկովո օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթը հետաձգվել է տեխնիկական անսարքության պատճառով

20:21, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում նախքան UTair ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը Երեւան հայտարարվել է տեխնիկական անսարքության մասին, որի հետեւանքով  թռիչքը հետաձգվել էր 2 ժամ 35 րոպեով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն: Մասնագետները հայտնաբերել են, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատում: Ավիաընկերության կողմից չվերթի  իրականացման համար տրամադրվել էր պահեստային օդանավ:

Սեպտեմբերին Pegas Fly ավիաընկերության` Սիմֆերոպոլից Կրասնոյարսկ թռչող ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան` կրկին շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:  


© 2009 ARMENPRESS.am