Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ֆրանսիա

16:57, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am