Հայաստանում օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա

15:49, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի կեսօրից հետո, 29-31-ը սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7, 30-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի կեսօրից հետո, հոկտեմբերի 29-31-ը սպասվում է անձրև: 


© 2009 ARMENPRESS.am