Նորք-Մարաշի և Քանաքեռ-Զեյթունի շախմատի մարզադպրոցները հանձնվել են վարչական շրջանների ենթակայությանը

15:42, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու` հոկտեմբերի 26-ին գումարած հերթական նիստում հաստատվել են «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև նշված կազմակերպությունները Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ այս Երևան  քաղաքի  ավագանու  որոշմամբ  Ավանի, Աջափնյակի, Արաբկիրի, Դավթաշենի, Էրեբունու, Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի,  Նոր  Նորքի,  Նուբարաշենի  շախմատի  դպրոցները նույնպես հանձնվել էին վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը: Այսպիսով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մանկապատանեկան մարզադպրոցները: 


© 2009 ARMENPRESS.am