Բրիտանացի ինժեներները ոսկե դրոն են հավաքել

15:24, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DirectDrones բրիտանական ընկերության ինժեներները հավաքել են DJI Phantom 4 Gold Edition դրոնը, որի կորպուսը պատված Է 999 հարգի ոսկով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին: Արտադրողների խոսքով՝ դրոնը կարող Է բարձրանալ մինչեւ երկու կիլոմետր: Դրա գինը կազմում Է 24,4 հազար դոլար:

Գաջեթը համալրված Է նաեւ պտուտակների երկու կոմպլեկտով, շարժական հեռախոսի բռնիչով, լիցքավորման մարտկոցով եւ 16 գիգաբայթ հիշողությամբ SD քարտով:


© 2009 ARMENPRESS.am