Երևանում Մոսկվայի օրերի շրջանակում կանցկացվի գործարար համագործակցության համաժողով

21:58, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 28-ին և 29-ին կայանալիք «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային, այնպես էլ մարզական միջոցառումներ, այդ թվում` ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև գործարար համագործակցության համաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Ըստ գրառման` Մոսկվայի կառվարության հետ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է 1995թ.-ից սկսած: 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը ստորագրվել է 2013թ. նոյեմբերի 26-29-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության Մոսկվա այցի շրջանակում:


© 2009 ARMENPRESS.am