Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող ապրել Արևմուտքի հաշվին

20:04, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող և չի ապրելու միայն արևմտյան գործընկերների մակրոֆինանսական օգնություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Ինչպես միջազգային աջակցությունը, պաշտպանությունը և անվտանգությանը, այնպես էլ ներդրումային կլիման կյանքի ու մահվան հարց է Ուկրաինայի համար: Ուկրաինան չի կարող և չի ապրում միայն Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարային բանկի  տրանշերների, ինչպես նաևԵվրամիության մակրոֆինանսական օգնությունների հաշվին»,- նշել է Պորոշենկոն:


© 2009 ARMENPRESS.am