Օուեն Հարգրիվսը տարակուսում է, թե ինչու Մխիթարյանը խաղաժամանակ չի ստանում

13:42, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվսի կարծիքով՝ Մխիթարյանը պետք է խաղաժամանակ ստանա «Կարմիր սատանաների» կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հարգրիվսը մասնավորապես ասել է. «Մխիթարյանը կարող է դառնալ թիմի հիմնական կազմի դեմքերից մեկը: Թեպետ Բունդեսլիգայի առաջին մրցաշրջանում այնքան էլ հաջողակ չէր, սակայն հետո 23 գոլով և 32 գոլային փոխանցմամբ դարձավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: Նա բարձր կարգի ֆուտբոլիստ է, սակայն մենք դա չենք տեսնում «Յունայթեդ»-ի կազմում: Չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը խաղաժամանակ չի ստանում»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացած վնասվածքից և ապաքինվելուց հետո դեռևս չի հայտավորվում «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում՝ թեպետ արդեն լավ մարզավիճակ էլ է ձեռք բերել:


© 2009 ARMENPRESS.am