Իրանի եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարները Chatham House մրցանակն են ստացել միջուկային համաձայնագրի համար

10:33, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ-ը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Chatham House միջազգային մրցանակի դափնեկիրներ են դարձել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Մի քանի տարի բանակցություններ անցկացրած նախարարները մրցանակն ստացել են ի նշան «21-րդ դարի միջազգային հարաբերություններում դժվար հաղթահարելի դիվանագիտական փակուղիներից մեկի  լուծման գործում իրենց կարեւոր դերակատարության ճանաչման»:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել Է 2015 թվականի հուլիսին Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am