Բրիտանական iTV հեռուստաընկերությունը Brexit-ի հետևանքով կրճատում է 120 աշխատակցի

20:50, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Բրիտանական iTV հեռուստաընկերությունը եկամուտների կրճատմամբ պայմանավորված աշխատանքից ազատում է 120 աշխատակիցների:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրատվամիջոցների համար տնտեսական բացասական միտումը բխում է Եվրամիությունից  Մեծ Բրիտանիայի դուրս գալով պայմանավորված առկա անորոշության հետ:

Հեռուստաընկերության պատասխանատուները նշել են, որ կրճատումները կիրականացվեն նախապես մշակված ծրագրով, որով նախատեսվում է 2017 թվականին կրճատել 25 մլն ֆունտ սթերլինգ:  Կրճատումը կառնչվի աշխատակազմի 2 տոկոսին: Հեռուստաընկերությունն ունի 6 հազար աշխատակից:Կրճատվելու են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

Հունիսի 23-ին հանրաքվեին մասնակցած բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել Brexit-ին:

Լուսանկարը`  AFP


© 2009 ARMENPRESS.am