ԵՏՀ-ն նախատեսում է ձևավորել միասնական աուդիտորական շուկա

19:41, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին հավանության է արժանացել աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտում միասնական շուկայի ձևավորման ազատականացման նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:

Նախագծի հիմնական միջոցառումներից է Եվրասիական տնտեսական միությունում աուդիտորական գործունեության համաձայնագրի մշակումը: Փաստաթուղթն ուղղված է աուդիտորական միասնական շուկա ունենալուն: Դրանից բացի, խոսքը է գնում  Եվրասիական տնտեսական միության երկրներում որակավորված աուդիտորական կազմակերպությունների ու նրանց հաշվետվությունների ճանաչման մասին: Նախատեսվում է, որ այս նախագծի աշխատանքները կավարտվեն 2017 թվականին:

Ավելի վաղ հանձնաժողովի խորհուրդը դիտարկել և հաստատել է ծառայության ոլորտի տարբեր ուղղությունների ազատականացման 18 նախագծեր:


© 2009 ARMENPRESS.am