ՀԱԿ-ը սկսում է նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին

19:26, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը հայտարարում է, որ սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը։

Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԿ մամուլի ծառայությունից, ՀԱԿ վարչությունը որոշել է «կուսակցության տարածքային կառույցները վերածել ընտրական գործընթացը նախապատրաստող շտաբների, որոնց կառուցվածքն ու գործառույթները կսահմանվեն առաջիկայում»: Բացի այդ, կուսակցության հանձնաժողովներին հանձնարարվ է սկսել քննարկումները և առաջարկությունների ներկայացումը Կոնգրեսի նախընտրական ծրագրի և ընտրական գործընթացի նախապատրաստական միջոցառումների վերաբերյալ: 


© 2009 ARMENPRESS.am