Քրիստոֆեր Մառլոն ճանաչվել Է Շեքսպիրի համահեղինակը

16:10, 24 Հոկտեմբեր, 2016

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գրող Քրիստոֆեր Մառլոն ճանաչվել Է Շեքսպիրի «Հենրիխ 6-րդ» պատմական ժամանակագրության համահեղինակը: Երկու դրամատուրգների ազգանունները կհայտնվեն ակադեմիական հրատարակության տիտղոսաթերթին, որը հրապարակման Է պատրաստում Օքսֆորդի համալսարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին գրել Է The Guardian-ը:

Այս եզրակացությունն արել Է հինգ երկրներից 23 գիտնականների խումբը: Ուսումնասիրություն անցկացնելով համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նրանք հաստատել են, որ ժամանակագրության բոլոր երեք մասերը երկու հեղինակների համատեղ աշխատանքի պտուղն են: Եվ սա Շեքսպիրի ամենեւին Էլ միակ ստեղծագործությունը չԷ, որի հեղինակությունն այժմ հարցականի տակ Է դրված: Ինչպես հաստատում են հետազոտողները, 44 պիեսներից 17-ը, որոնք առաջ վերագրվում Էին Շեքսպիրին, կարող Էին գրված լինել այլ գրողների համահեղինակությամբ: 

Քրիստոֆեր Մառլոն 16-րդ դարի անգլիացի բանաստեղծ Է եւ դրամատուրգ, Շեքսպիրի ժամանակակիցն ու մրցակիցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am