Ներսես Երիցյանը հնարավոր է համարում Հայաստանի կողմից ռուսական ռուբլիով վարկերի ներգրավումը

16:14, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հնարավոր է համարում Հայաստանի կողմից ռուսական ռուբլիով վարկերի ներգրավումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Ազգային ժողովում «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք ռուսական ռուբլիով վարկերի ներգրավում և որքանո՞վ դա նպաստավոր կլինի Հայաստանի տնտեսության համար:

«Իհարկե, հնարավոր է: Գինն է կարևոր, պետք է հասկանանք, թե դա ի՞նչ գնով է և ձեռնտո՞ւ է  տնտեսվարողների համար, թե՞ ոչ: Իսկ հարցն ընդհանրապես շատ ընդգրկուն է, և ես հիմա չեմ կարող ձեզ հիմնավոր պատասխանել, որը ձեզ կբավարարի: Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք»,- ասաց Երիցյանը:


© 2009 ARMENPRESS.am