Դուբայում ավարտվել Է աշխարհում ամենամեծ «ֆոտոշրջանակի» պատրաստման աշխատանքը

15:01, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում 80 տոկոսով ավարտվել Է «ֆոտոշրջանակի» տեսքով աշխարհում ամենամեծ կառուցվածքի շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը:

Կառույցի բարձրությունը կազմում Է 150 մետր, լայնությունը՝ 93 մետր: Նախագծի արժեքը գնահատվում Է 43,5 մլն դոլար: «Շրջանակի» միջով երկու կողմից բացվում են «նոր» եւ «հին Դուբայի» տեսարանները:

Կառույցի վերնամասում գտնվում Է հետիոտների անցումը, որը պատրաստված Է ապակուց, այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Շինարարության ավարտի ստույգ ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ավելի վաղ տեղեկացվել Է, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am