Լիբիայում ԻՊ-ից 13 օտարերկրյա գերի է ազատվել

17:49, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի իշխանական ուժերը Սիրտ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ազատագրել են 13 օտարերկրյա գերու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ազատագրվածների շարքում են 11 էրիթրեացի կին գերիներ, մեկ թուրք և մեկ եգիպտացի:

Շուրջ վեց ամսյա կռիվներից հետո լիբիական ուժերն ԻՊ-ից հետ են գրավել Սիրտի մեծ մասը: Լիբիայի իշխանական ուժերի խոսնակը նշել է, որ քաղաքում միայն մեկ թաղամաս է մնացել ԻՊ-ից հետ գրավելու համար:

ԻՊ-ն գրավել էր Սիրտը ավելի քան մեկ տարի առաջ: 


© 2009 ARMENPRESS.am