Բաց դռների օր` Արցախի պաշտպանության բանակում

16:37, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ  պաշտպանության բանակում հոկտեմբերի 22-ին բաց դռների օր է հայտարարվել, որի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվել է արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական կայքից, ծնողները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ հնչած բազում ելույթներում ևս մեկ անգամ արժևորվել է հայրենիքի պաշտպանի գործն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Այնուհետև ծնողները շրջայց են կատարել զորամասում, ծանոթացել իրենց որդիների սոցիալ-կենցաղային պայմաններին ու շփվել հրամանատարական կազմի հետ:

Ծնողների հետ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվել են նաև ՊԲ բոլոր միավորումներում և զորամասերում:


© 2009 ARMENPRESS.am