ՀՀ Նախագահն ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահին
18:46, 21 Հոկտեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել երևանյան նստաշրջանի օրակարգի շրջանակներում քննարկված թեմաների, ինչպես նաև Հայաստանի այդ ոլորտը կարգավորող մարմնի հետ եվրոպական պլատֆորմի փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:
© 2009 ARMENPRESS.am