Եվրամիությունը դատապարտեց Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալով պատժամիջոցներից

09:57, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում Է Հալեպի քաղաքացիական բնակչության վրա Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների, նախեւառաջ Ռուսաստանի գրոհները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական խորհուրդը հորդորել Է «դադարեցնել գազանությունները» եւ շտապ միջոցներ ձեռնարկել Հալեպ եւ Սիրիայի այլ շրջաններ անարգել հումանիտար մուտք ապահովելու համար: Նաեւ այն հանդես Է եկել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական գործընթացը վերսկսելու օգտին:

«Միջազգային հումանիտար իրավունքի նորմերի եւ մարդու իրավունքների խախտման մեղավորները պետք Է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում Է հայտարարության մեջ: Նաեւ ընդգծվում Է, որ ԵՄ-ն «դիտարկում Է բոլոր հնարավոր տարբերակները ներկայիս գազանությունների շարունակման դեպքում»:

Նաեւ, ինչպես հաղորդվում Է, Եվրոպական խորհուրդը «ռազմավարական քննարկում Է անցկացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի շուրջ»:


© 2009 ARMENPRESS.am