Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկը տեղափոխվել է Հայաստան

21:35, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։

Հիշեցնենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժում ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»։ 


© 2009 ARMENPRESS.am