Կատալոնիայում հանվել Է ցլամարտի արգելքը

17:23, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սահմանադրական դատարանը վերացրել Է Կատալոնիայի ինքնավար հանրակցությունում ցլամարտ անցկացնելու արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հաղորդվում Է հաստատության կայքում:

2010 թվականին ցլամարտն արգելելու որոշումն ընդունել Էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ նա հենվել Էր զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ տարածաշրջանային նորմերի եւ կենդանիների պաշտպանության մասին օրենքների  վրա: Սակայն Մադրիդում համարել են, որ այդ հարցը դուրս Է գալիս տեղական իշխանությունների իրավասության շրջանակներից: Արդյունքում՝ վերականգնել են ցլամարտի իրավունքները, քանի որ, իսպանական օրենքների համաձայն, այն երկրի մշակութային ժառանգության մաս Է կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am