ԱՊՀ երկրները քայլեր կձեռնարկեն հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ

14:55, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՊՀ մասնակից պետությունների` լեռնամետալուրգիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ համաձայնագրի հիմնական նպատակն է դիմակայել արտաքին մարտահրավերներին:

«Քայլեր են ձեռնարկվելու նաև ԱՊՀ անդամ երկրներում գործող լեռնա-մետալուրգիական ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցության կապերի խորացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել տնտեսության արդյունավետությունը, ինչպես նաև տեխնոլոգիական և ինովացիոն համակարգերի թարմացումը, ներդնել էներգախնայող և բնապահպանական համակարգեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Մինասյանը:


© 2009 ARMENPRESS.am